Բաժիններ՝

«Այսօր ոչ մի կարգի կանոններ այլևս չկան». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրադրությունն ավելի ծանր է, քան «սառը պատերազմի» ամենաթեժ պահին:

«Անտարակույս, այժմ իրադրությունն ավելի ծանր է…Այն ժամանակ գոյություն ունեին երկու կայսրություններ՝ Արեւմտյան եւ Խորհրդային, որոնցից յուրաքանչյուրը հակառակորդի դեմ հակամարտություններ էր հրահրում երրորդ երկրների տարածքում: Բայց ոչ երբեք իր սահմաններին եւ երբեք ուղղակիորեն: Նույնիսկ հրապարակային հռետորաբանությունն էր ավելի մեղմ: Այն ժամանակ երկու ճամբարներն էլ
չէին անցնում թույլատրելիի սահմանները: Այսօր ոչ մի կարգի կանոններ այլես չկան»,­ մեջբերում է նախարարի խոսքը Esquire հանդեսը:

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատմել է, որ իրեն եւ ԱՄՆ­-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հաջողվում է կարգավորել հարաբերությունները, եւ նշել է, որ ինքը «եթե ոչ մտերմական, ապա լավ հարաբերություններ» է ունեցել բոլոր պետքարտուղարների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս