Բաժիններ՝

Բրիտանական խորհրդարանում Brexit-­ն սպառնալիք են համարում բարձրագույն կրթությանը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի կրթության կոմիտեն հորդորել է երկրի իշխանություններին՝ շտապ կարգով երաշխավորել Brexit­-ից հետո Եվրոպայից ժամանած այն դասախոսների աշխատանքի իրավունքի պահպանումը երկրում, որոնք աշխատում են բրիտանական համալսարաններում՝ նախազգուշացնելով բարձրագույն կրթության համար այն սպառնալիքի մասին, որն իրենից ներկայացնում է ԵՄ-ից երկրի դուրս գալը։

«Բրիտանական բարձրագույն կրթությունն աշխարհի առաջատարն է, բայց Brexit-­ն սպառնում է մեր միջազգային մրցունակությանը եւ մեր համալսարանների հաջողությանը երկարաժամկետ հեռանկարում:

Կառավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի՝ վերջ դնելու այն անորոշությանը, որը վերաբերում է համալսարանների եվրոպացի աշխատակիցներին, եւ կանխել մեր երկրից ուղեղների եւ տաղանդների կործանարար արտահոսքին»,-­լրագրողներին ասել է կոմիտեի ղեկավար Նիլ Քարմայքլը՝ զեկույց ներկայացնելով բարձրագույն կրթության համար Brexit-­ի հնարավոր հետեւանքների մասին:

Բրիտանական համալսարանների յուրաքանչյուր վեցերորդ աշխատակիցը Եվրամիության երկրների քաղաքացի է: Զեկույցում ընդգծվում է, որ Միացյալ Թագավարությունում բրիտանական բարձրագույն կրթության սեկտորը գնահատվում է տարեկան 73 մլրդ
ֆունտ ստեռլինգ եւ 750 հազար աշխատատեղ է ապահովում:

Ներկայում բրիտանական համալսարաններում սովորում են Եվրամիության երկրների 127 հազար ուսանողներ, եւ խորհրդարանականները հորդորել են՝ նրանց համար շատ չխստացնել միգրացիոն կանոնները, որովհետեւ դա կարող է հանգեցնել այն բանին, որ մարդիկ կկորցնեն Մեծ Բրիտանիայում սովորելու համար դիմումներ ներկայացնելու ցանկությունը:

«Պետք է լինի այնպիսի մի համակարգ, որը շատ մոտ կլինի ուղեւորությունների ազատությանը»,­ընդգծվում է զեկույցում: Նաեւ կոմիտեն հորդորել է՝ օտարերկրյա ուսանողներին չընդգրկել միգրանտների թվում եւ միգրացիայի մակարդակի նվազեցման նպատակային ցուցանիշներում:

Զեկույցի պատրաստման ընթացքում խորհրդարանականների հետ զրուցածների թվում եղել է Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչը, ով հայտնել է, որ վերջին ժամանակներս եվրոպացի ուսանողներից ուսումնառության դիմումների թվաքանակը կրճատվել է 14 տոկոսով: Նա նաեւ նշել է, որ Brexit-­ը կարող է համալսարանը զրկել, այդ թվում, Արեւելյան Եվրոպայից եկած տաղանդավոր մաթեմատիկոսներից, որոնք կնախընտրեն աշխատել այլ երկրներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս