ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Հայաստանում քննարկել է էներգետիկ անվտանգության հարցերը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելեց «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության և համագործակցության հնարավոր ուղղությունները։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Որպես Հայաստանում գործող ամերիկյան ամենախոշոր ընկերություններից մեկը՝ «Քոնթուր գլոբալը» կարևոր դերակատարում ունի Հայաստանի էներգետիկ ոլորտում և հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդման հարցում»,- նշել են հաղորդագրության մեջ։

