Կալիֆորնիայում 5-ամյա անհետ կորած Արամազդի հայրն ազատ է արձակվել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անհետ կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի հայրը` Արամազդ Անդրեասյան ավագը, ով կասկածվում է որդուն առևանգելու մեջ, ազատ է արձակվել մեղադրող կողմից անբավարար ապացույցներ ներկայացնելու հիմքով: Ինչպես հաղորդում է People ամսագիրը, իրավապահները շարունակում էին որոնողական աշխատանքները:
Ներկայումս Արամազդ Անդրեասյան ավագը դեռևս կասկածյալ է համարվում: Իրավապահները ենթադրում են, որ Արամազդ Անդրեասյան կրտսերը հոր կողմից մենակ է թողնվել ապրիլի 22-ին Սան Մարինոյում:
Ապրիլի 22-ին Արամազդ Անդրեասյանը ավագը ձերբակալվել էր երեխային վտանգ սպառնալու, ինչպես նաև առևանգելու կասկածանքով: Ազատ արձակման համար գրավի գումարը 10 միլիոն դոլար էր:
5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերը մեկ շաբաթից ավելի անհետ կորել է: Հայրը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ իր 5-ամյա երեխան անհետ կորել էր:
Պատասխանատուները նշում են, որ երեխան անհետ կորել է ծնողների հետ վիճաբանությունից հետո: Արամազդ կրտսերը մեկ շաբաթ անցկացրել է հոր հետ, իսկ մոր հետ խոսել է Skype-ի միջոցով ապրիլի 18-ին: Ապրիլի 20-ին տեսախցիկների շնորհիվ հորը և որդուն նկատել են Դիսնեյլենդում:
Ապրիլի 22-ին ոստիկանության ծառայության ներկայացուցիչները հայտնաբերել են 35-ամյա Անդրեասյանին իր մեքենայի մոտ անգիտակից վիճակում, այդ ժամանակ երեխան նրա հետ չէր: Իրավապահները պարզում են գործի մանրամասները: Ավելի քան 120 մարդ այդ օրը որոնողական աշխատանքներ են իրականացրել մեքենայի մոտ, սակայն ապարդյուն: