Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կոչ է արել Թուրքիայի հստակեցնել դիրքորոշումը ԵՄ հարցում
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հստակություն մտցնել այն հարցում, թե արդյոք իրենք շարունակում են ցանկանալ լինել Եվրամիության անդամ:
Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Դոմբրովսկիսը հայտնել է, որ հանձնաժողովի ներսում լուրջ մտահոգություններ կան` կապված Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների հետ: «Չնայած առկա լուրջ մտավախություններին` կան շատ ոլորտներ, որտեղ պետք է միասին աշխատենք: Թուրքիան պետք է հստակեցնի Եվրամիության և այդ կառույցին անդամակցելու հարցում իր նպատակները»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը: