Թուրքիայի իշխող կուսակցությունն արտահերթ համագումար կհրավիրի
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մայիսի 21-ին արտահերթ համագումար կկազմակերպի: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:
Արտահերթ համագումարի ժամանակ ակնկալվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կվերադառնա կուսակցության շարքերը:
Թուրքիայի նախկին սահմանադրությամբ երկրի նախագահին արգելվում էր լինել կուսակցական: Սակայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:
Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի նախքան 2019 թվականը: