Բաժիններ՝

Շոգերի ինչ ռեկորդներ են սահմանվել եվրոպական երկրներում

Վերջին օրերին Եվրոպան պատած շոգի ալիքը գնահատվում է որպես դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենահզորը։ Այս մասին գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ կենտրոնի տնօրեն Լեւոն Ազիզյանը։

«Վերջին օրերին սահմանվել են մի շարք պատմական ջերմաստիճանային ռեկորդներ․

+41.3°C — Գերմանիայում սահմանվել է օդի առավելագույն ջերմաստիճանի նոր բացարձակ ազգային ռեկորդը։ Այն գրանցվել է Սաարբրյուկեն-Բուրբախում։

+40.6°C Չեխիայում՝ Դոկսանի օդերևութաբանական կայանում գրանցվել է երկրի նոր բացարձակ ազգային ջերմաստիճանային ռեկորդը։

+36.6°C Դանիայում՝ Բելդրինգ քաղաքում սահմանվել է օդի առավելագույն ջերմաստիճանի նոր բացարձակ ազգային ռեկորդը։

Բացի այդ, հունիս ամսվա պատմական ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել նաև Ֆրանսիայում, Շվեյցարիայում, իսկ Մեծ Բրիտանիայում՝ երեք օր անընդմեջ։ Շոգի ալիքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Հաղորդվում է նաև, որ ծայրահեղ բարձր ջերմաստիճանների պատճառով սատկել են միլիոնավոր գյուղատնտեսական կենդանիներ»,– գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930