
«Հանրաքվեից հետո ԵՄ-ի և Թուրքիայի փոխհարաբերությունները բարդացել են». Մերկել

Թուրքիայում սահմանադրական ուղղումների շուրջ կայացած հանրաքվեն լրջորեն բարդացրել է հարաբերությունները Բրյուսելի եւ Անկարայի միջեւ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Մենք հարգում ենք սահմանադրական ուղղումների մասին որոշում ընդունելու թուրք ժողովրդի իրավունքը»,-ասել է նա, դրա հետ մեկտեղ նշելով, որ մեծ անհանգստություն են առաջացնում քվեարկության ժամանակ տեղ գտած խախտումների վերաբերյալ
հաղորդումները:
«Թուրքական կառավարությունը պետք է ուշադրության առնի այդ հանգամանքը»,-հավելել էկանցլերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում: Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, որ «Թուրքիան վերջնականապես երես է թեքել Եվրոպայից, բնավ լավ չէ»: