Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է ռուսական «Լիման» հետազոտական նավը
Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավի հետ բախման հետեւանքով խորտակվել է ՌԴ սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավը: Անձնակազմի անդամները չեն տուժե։
Բախումը տեղի է ունեցել Սեւ ծովի հարավարեւմտյան մասում՝ Բոսֆորից 40 կիլոմետր հյուսիսարեւմուտք ընկած շրջանում: Միջադեպի հետեւանքով «Լիման»ը ճեղքվածք է ստացել: «Սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավի անձնակամի բոլոր անդամները ողջ ու առողջ են, եւ ներկայում նախապատրաստվում է թուրքական փրկարար նավից նրանց տարհանումը ռուսական նավ»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ ընդամենը նավից տարհանվել են 78 ռուս նավաստիներ: Ըստ Reuters-ի տվյալների, նավը, որին բախվել է ռուսական «Լիման»-ը, ընթանում է Տոգոյի դրոշի ներքո: Հաղորդվում է, որ այն կենդանիներ էր փոխադրում: