Թուրքական «Գալաթասարայ»­-ը հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով

Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը սկսել է հետաքրքրվել հայկական «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով: Թուրքական Fotospor­-ը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը հայտնվել է «Գալաթասարայ»-­ի տրասնֆերային ցուցակում:

Թուրքական ակումբը ցանկանում է նրա միջոցով փոխարինել պորտուգալացի ֆուտբոլիստ Բրումային, ով հեռանում է «Գալաթասարայ»­-ից: Բիչախչյանը Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային թիմի անդամ է: Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ նա 17 տարեկան է և այս մրցաշրջանում «Շիրակ»­-ի կազմում մասնակցել է 20 խաղի` խփելով 5 գոլ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930