ՕՊԷՔ-ը պատրաստ է նույնիսկ առանց Ռուսաստանի երկարացնել Վիեննայի համաձայնագիրը
ՕՊԷՔ-ը կարող է որոշում ընդունել նավթի հանույթի կրճատման համաձայնագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, նույնիսկ եթե Ռուսաստանը, իր կողմից, հրաժարվի գործարքի երկարացումից: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Անգոլայի նավթի նախարար Խոսե Մարիա Բոտելիո դե Վասկոնսելոսը Փարիզի Նավթի միջազգային գագաթնաժողովի կողասրահներում:
«Այո՛, ես կարծում եմ՝ այո՛»,-պատասխանել է Վասկոնսելոսն այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՕՊԷՔ-ը կարողանա երկարացնել նավթի հանույթի կրճատման համաձայնությունների գործողության ժամկետը, եթե ՌԴ-ն հրաժարվի դրանից:
ՕՊԷՔ-ը 2016 թվականի նոյեմբերի 30-ին համաձայնություն ձեռք բերեց հոկտեմբերի մակարդակի համեմատությամբ նավթի իր օրական հանույթը 1,2 միլիոն բարելով կրճատելու շուրջը: ՕՊԷՔ-ի կազմի մեջ չմտնող տասնմեկ երկրներ դեկտեմբերի 10-ին համաձայնեցրեցին իրենց հանույթն օրական միագումար 558 հազար բարելով կրճատումը, այդ թվում՝ Ռուսաստանը՝ 300 հազար բարելով: Համաձայնագիրը կնքված է 2017 թվականի առաջին կիսամյակի համար՝ երկարացման հնարավորությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: