Բաժիններ՝

Ադրբեջանա-­իրանական սահմանին կրկին թմրանյութ տեղափոխող ադրբեջանցիներ են ձերբակալվել

Ադրբեջանա­իրանական սահմանի Բիլասուվար սահմանային մաքսակետում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ, ովքեր փորձել են Իրանից ավելի քան 18 կգ թմրանյութ տեղափոխել Ադրբեջան: Այս մասին  հայտնում է ադրբեջանական meydan.tv-­ն:

Թմրանյութերի տեղափոխման դեպքի հետ կապված ձերբակալվել է 2 Ադրբեջանի քաղաքացի: Ադրբեջանա­իրանական Աստարա սահմանային անցակետում ապրիլի 15-­ին ձերբակալվել էր Ադրբեջանի քաղաքացի, ով փորձել էր Իրանից Ադրբեջան տեղափոխել 2 կգ հերոին: Ադրբեջանի առողջապահության նախարարության նարկոլոգիական հանրապետական կենտրոնը հայտարարել է, որ ներկայումս այդ երկրում պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը հասել է 29 448-­ի:

Ադրբեջանի թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի փոխանցմամբ` պաշտոնապես գրանցված թմրամոլներից 5­-ը անչափահասներ են, 612­-ը` կանայք: 2017թ-­ի առաջին երեք ամիսներին Հանրապետական նարկոլոգիական կենտրոնում ստացիոնար բուժում է ստացել 833 մարդ, որոնցից 308­-ը բուժում է ստացել ալկոհոլային կախվածությունից, 519-­ը` թմրանյութերից կախվածությունից: Ադրբեջանում աճում է նաև երիտասարդական թմրամոլության մակարդակը` 2016թ­ի դրությամբ գրանցված 29 հազար 448 թմրամոլների 60­70 տոկոսը կազմում են երիտասարդները:

ՄԱԿ-­ի զեկույցի համաձայն` Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն Իրան­Ադրբեջան­Թուրքիա ուղով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ’ «Հին Բալկանյան ուղին»:

Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունից: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:

2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը: Ադրբեջանում ԱՄՆ-­ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս