Բաժիններ՝

ՄԱԿ-­ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ԱԽ­-ին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել ՌԴ­-ի նկատմամբ

ՄԱԿ­-ի անվտանգության խորհրդի բոլոր ճնշումները պետք է ուղղված լինեն Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե Դամասկոսի, որպեսզի բարելավվի Սիրիայում հումանիտար վիճակը և վերջ տրվի այդ երկրում հանցագործություններին: Նման համոզմունք է հայտնել ՄԱԿ-­ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ԱԽ նիստում:

«Ձեզնից շատերը խոսում էին, որ պետք է ճնշում գործադրել սիրիական ռեժիմի նկատմամբ: Իրականում դա այդպես չէ: Մենք պետք ճնշում գործադրենք Ռուսաստանի նկատմամբ, որովհետև Ռուսաստանը շարունակում է քողարկել սիրիական ռեժիմը»,-­ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-­ը, ասել է դիվանագետը:

Նրա խոսքով` ամբողջ ուշադրությունը և ճնշումը այժմ պետք է ուղղված լինի Ռուսաստանի դեմ, որովհետև նա կարող է տեղի ունեցողին վերջ տալ, եթե ցանկանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս