Բաժիններ՝

Աֆղանստանում վեց երեխա է զոհվել ականի պայթյունից

Աֆղանստանում վեց երեխա է զոհվել ճամփեզրին տեղադրված ականի պայթելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Պաժվակ» գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսի Բալխի նահանգում: Պատահածի մանրամասները չեն հաղորդվում:

Իր հերթին TOLOnews հեռուստաալիքը հայտնել է, որ առնվազն 13 մարդ է զոհվել, եւս 50-ը` վերքեր ստացել դեկտեմբերի 28-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Առկա տեղեկատվության համաձայն, մահապարտ ահաբեկիչը ինքնապայթեցում է իրականացրել քաղաքի արեւմտյան մասում՝ տեղական տեղեկատվական գործակալության շենքի մերձակայքում: Նշվում է, որ ահաբեկչական գրոհի զոհերից առնվազն երեքը լրագրողներ են:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, երկրի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031