Շնորհավորական նամակը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղարկել էր Ռուսաստանի նախագահին՝ շնորհավորելով Ռուսաստանի օրը, դարձավ Անկարայի հերթական փորձը՝ բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ:
Ալիևի քննությունը, փաստորեն, քննություն կարող է դառնալ նաև հայկական կողմի համար: Ոչ թե՝ հանդիպման ընթացքում` նախագահական ընդունելությունների սրահում, այլ՝ ղարաբաղաադրբեջանական սահմանային խրամատում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ընդառաջ գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ հույս հայտնելով, թե հանդիպումն արդյունավետ ընթացք կունենա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, հայտնում է TASS-ը:
Մարդկանց թիվը, որոնք ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը ռազմական հակամարտության պատճառով, հասել է պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին, հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ երեխաներ են զոհվել:
13 երեխա և 1 մեծահասակ է խեղդվել Կարելիայի լճում նավակով զբոսնելիս:
Տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգը ՀՀ և ՌԴ ՀՕՊ ուժերի ու միջոցների համախմբություն է, որի նպատակն է՝ օդային տարածությունում ապահովել կողմերի պետական սահմանի պաշտպանությունը, իրականացնել օդային տարածության օգտագործման կարգի հսկողությունը, կողմերին ազդարարել օդատիեզերային իրադրության, տեղեկացնել հնարավոր օդային և հրթիռային հարձակումների մասին, ինչպես նաև՝ ապահովել ՀՕՊ ուժերի համատեղ գործողությունների իրականացումը օդատիեզերային հարձակումների դեպքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի մարդասիրական ավտոշարասյան պահպանման զինծառայող Անդրեյ Տիմոշենկովը զոհվել է Հոմս նահանգում:
Շվեդիայի թագավորն ու թագուհին տոնել են իրենց ամուսնության 40-ամյակը ազգականների և ծանոթների նեղ շրջապատում:
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախկին մրցակիցները, հիասթափված Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու իր իրավունքից, վերջին ջանքերն են գործադրում, որ իրեն խանգարեն դառնալ պաշտոնական թեկնածու:
Նվազագույնը 30 հազար մարդ է լքել Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքը 3 օրում՝ կապված ռազմական գործողությունների հետ, հայտնում է Փախստականների նորվեգական խորհուրդը (NRC):
Հաղորդվում է, որ 8 ամսական հղի աղջկան մայրը մինչև սպանելը կտտանքների է ենթարկել:
Սիրիայի Համա քաղաքից ոչ հեռու սիրիական ռազմական ինքնաթիռ է կործանվել:
Թուրքական 7 հեռուստաալիք տուգանվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիան հայտարարել է, որ թուրք սահմանապահները գնդակահարել են 11 փախստականի, որոնք փորձել են հատել թուրք-սիրիական սահմանը և կոչ է արել անհապաղ հետաքննել է այդ դեպքը:
Կալիֆոռնիայի հարավում հրշեջները պայքարում են անտառային խոշոր հրդեհների դեմ, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ ստիված են եղել իրենց տները:
Օկինավայի հազարավոր բնակիչներ, ովքեր դժգոհ են ճապոնական կղզում ԱՄՆ-ի ռազմաբազայի դեմ, այսօր զանգվածային ցույց են պատրաստվում կազմակերպել:
Բելգիայի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել նախօրեին ահաբեկչական գործունեությանն առնչություն ունենալու մեջ կասկածվող 3 մարդու: 9 մարդու, որոնք ձերբակալվել են ստուգայցի ընթացքում, որոշվել է ազատ արձակել:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բանակցություններ է վարել Դամասկոս ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Իտալիայում անցկացվում են քաղաքապետերի ընտրություններ երկրի 4 խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում:
Թեհրանը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել ամերիկյան Boeing ընկերության հետ՝ 100 քաղաքացիական ինքնաթիռ ձեռք բերելու մասին:
Սիրիայի Համա նահանգի Սալամիա բնակավայր և Լաթաքիա նահանգի Ալ-Ջանուբի շրջան է տարվել 8.5 տոննա մարդասիրական բեռ, ասվում է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարության մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ կայանալիք հանդիպումը և հայտարարել, թե ադրբեջանական կողմը հույս ունի, որ Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կերպով է լուծվելու:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նավթի գների անկումը մեծ փորձություն է դարձել Ադրբեջանի համար:
«Ռուսաստանը բոլոր հարցերում փորձում է համագործակցության ճանապարհով ընթանալ, քանի որ ուկրաինական հակամարտության գինը բարձր էր թե՛ Ռուսաստանի, և թե՛ Արևմուտքի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը
Բավքում մեկնարկած «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարին հրավիրված` Ֆարել Ուիլյամսը, Քրիս Բրաունը և Էնրիկե Իգլեսիասը կոչված են զվարճացնելու մրցաշարի երկրպագուներին` օգնելով քարոզել իշխող Ալիևների կողմից առաջ տարվող միտքն այն մասին, թե իբր Ադրբեջանը երջանիկ երկիր է:
Տնտեսության գերակա ոլորտներում աշխատող ներդրողները 10 տարով կազատվեն կորպորատիվ եկամտահարկից. Ռուսաստանի Դաշնության գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Պատերազմական գործողությունների վերսկսումը հավանական եմ համարում, սակայն դա չեմ կապում ինչ-ինչ մարզական իրադարձությունների մեկնարկի կամ ավարտի հետ: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե պաշտոնական Բաքուն ինչ չափով կհամաձայնի մաս կազմել ռուսական աշխարհաքաղաքական ծրագրերին ու նախագծերին: Ադրբեջանում անցկացված սոցհարցումներին ուշադրություն դարձնելու կարիք չկա. դրանք, ակնհայտորեն, ներդաշնակեցված են պաշտոնական Բաքվի կողմից վարվող քաղաքականությանը»:
Հունիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: