Մելանյա Թրամփը պահանջել է կտրել Սպիտակ տան առջևի ամենահին ծառը
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը պահանջել է կտրել 200-ամյա մագնոլիան Սպիտակ տան հարավային բացատում: Դեկտեմբերի 26-ին այս մասին հաղորդել է CNN-ը։
Ծառը 1828 թականին տնկել է ԱՄՆ-ի յոթերորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնը: Ազգային դենդրարիի մասնագետները, որոնք ժամանել են Միացյալ Նահանգների ղեկավարի նստավայր, հավաստել են, որ մագնոլիան փտում է ու չափազանց վնասված է եւ իր տեղում մնալ չի կարող:
CNN-ի պնդմամբ՝ Մելանյա Թրամփին անհանգստացնում էր լրագրողների եւ Սպիտակ տան այցելուների անվտանգությունը, որոնք հաճախ էին կանգնում ծառի մոտ բացատից նախագահական ուղղաթիռի թռիչքի ժամանակ:
Առաջին տիկինը կարգադրել է պահել բնափայտի կտորները եւ սերմերը՝ այդ տեղում նոր մագնոլիա տնկելու համար: