Կառավարությունը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ բազմավեկտոր համագործակցությունը կանոնակարգող համաձայնագրին

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության` մի կողմից և՛ Եվրոպական միության, և՛ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների, մյուս կողմից՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

«Շրջանակային այս համաձայնագիրը նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ավելացնելով, որ համաձայնագրի դրույթները նկատի են առնում ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորությունները։

Ըստ նախարարի՝ համաձայնագիրը կանոնակարգում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը, տնտեսական և առևտրային հարաբերությունները, ոլորտային համագործակցությունը, կարևորվում ու խրախուսվում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031