
Պուտինը ԿԸՀ-ին հանձնեց պետության նախագահի ընտրություններում առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ընդունել է այն փաստաթղթերի փաթեթը, որոնք անհրաժեշտ են պետության ղեկավարի ընտրություններում առաջադրվելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ընթացակարգի ավարտվելուց հետո կողմերն արձանագրություն են ստորագրել փաստաթղթերի ընդունման մասին:
Պուտինը մտադիր է 2018 թվականի մարտին կայանալիք ընտրություններին մասնակցել որպես ինքնաառաջադրված:
«Ներկայացված բոլոր փաստաթղթերը ենթակա են պարտադիր ստուգման առնվազն հինգ օրվա ընթացքում»,-լրագրողներին հայտնել են ԿԸՀ-ի մամուլի ծառայությունում: Դեկտեմբերի 26-ին ընտրողների ժողովը որոշում է ընդունել աջակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաառաջադրմանը պետության ղեկավարի ընտրություններում: Դահլիճում ներկա է եղել 668 մարդ՝ անհրաժեշտ 500-ի դեպքում: