Կարասինը պատմել է Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների վերականգնման մասին
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը պատմել է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վերականգնման եւ երկու երկրների միջեւ հումանիտար կապերի ամրապնդման մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Նրա խոսքով՝ երկրների միջեւ շփումների նորմալացման միտումը սկիզբ առավ մի քանի տարի առաջ, «երբ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը տանուլ տվեց խորհրդարանական ընտրությունները, եւ ձեւավորվեց երկրի նոր կառավարությունը»: Դրանից հետո ընդհանուր ջանքերով Մոսկվային եւ Թբիլիսիին տաջողվեց «նկատելի արդյունքների հասնել առեւտրի ու տրանսպորտի ոլորտներում, ամրապնդել հումանիտար կապերը»:
«Միայն 2017 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 30 տոկոսով: Ռուսաստանը դարձել է Վրաստանի՝ կարեւորությամբ երկրորդ առեւտրական գործընկերը եւ նրա արտադրանքի, նախեւառաջ գինու իրացման գլխավոր շուկան»,-ասել է Կարասինը «Իզվեստիա» թերթին:
Նա հավելել է, որ այժմ նախապատրաստվում է ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի վերակառուցումը, ինչը թույլ կտա դյուրացնել ցամաքային հաղորդակցությունը երկրների միջեւ:
Կարասինը հույս է հայտնել, որ «գալիք տարում կհաջողվի զարգացնել այս դրական միտումները»: Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է «համակողմանի պրակտիկ համագործակցության» եւ ակնկալում է «վրացական կողմի համարժեք արձագանքը»: