Բաժիններ՝

Սինգապուրում հեծանիվների վարձույթ կներդրվի բիթքոյններով

Սինգապուրում հեծանիվների վարձակալության խոշորագույն ընկերություններից մեկը՝ oBike-ը, հայտարարել է եկող տարվանից սեփական գաղտնարժույթը՝ oCoins-ը, ներդնելու մտադրության մասին, որի միջոցով կարելի կլինի վճարել ծառայությունների դիմաց: Ինչպես ասված է ընկերության հայտարարության մեջ, դրա համար կօգտագործվի Tron բլոքչեյն-պլատֆորմը։

«Դա կլինի առաջին նման փորձն աշխարհում, երբ հաճախորդները կկարողանան ոչ միայն պարզապես օգտվել տրամադրվող ծառայություններից, այլեւ փող վաստակել»,- ընդգծել են ընկերությունում: Օրինակ՝ որքան երկար է վարձակալման տեւողությունն, այնքան ավելի շատ oCoins կարող է ստանալ հաճախորդը:

Արդյունքում ստացված բիթքոյնները կարելի կլինի օգտագործել վարձակալման հետագա վճարման կամ այլ բաների համար:

Tron բլոքչեյն-պլատֆորմն 18-րդ տեղն է զբաղեցնում գաղտնարժութների խոշորագույն առեւտրական հարթակների ցուցակում, դրա կապիտալացումը գնահատվում է 2,6 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031