Լոս-Անջելեսից Տոկիո ճանապարհի կեսը հաղթահարած ինքնաթիռը հետ է վերադարձել չգրանցված ուղևորի պատճառով
ANA ճապոնական ավիափոխադրողի ինքնաթիռը, որը չվերթ էր կատարում Լոս-Անջելեսից Տոկիո, թռիչքից չորս ժամ անց հետ է վերադարձել ինքնաթիռում չգրանցված ուղեւորի հայտնաբերման պատճառով: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է KTLA ամերիկյան հեռուստաալիքը։
Հրատարակության տվյալներով՝ միջադեպի մեղավորը Լոս-Անջելեսի օդանավակայանում անցել էր բոլոր ստուգումները, սակայն շփոթել էր իր չվերթը եւ ուրիշ ինքնաթիռ նստել: Պարզ չէ, թե նա ինչպես էհասել սրահ. ինքնաթիռի անձնակազմը չգրանցված ուղեւորին հայտնաբերել է միայն թռիչքից չորս ժամ անց:
Արդյունքում օդանավի անձնակազմը, որտեղ գտնվում էր 150 ուղեւոր, որոշում է ընդունել ինքնաթիռը դարձնել եւ հետ ուղեւորվել ԱՄՆ: Հետդարձի ճանապարհը տեւել է եւս գրեթե չորս ժամ: Ընդամենը Լոս-Անջելեսից Տոկիո թռիչքը տեւում է ավելի քան 11 ժամ:
Հետաքննությունների դաշնային բյուրոն զբաղվում է միջադեպի հետաքննությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: