Բաժիններ՝

Բրիտանացի պատգամավորները պահանջել են հրապարակել Brexit-ի հետևանքներին վերաբերող տվյալները

Բրիտանացի մի խումբ խորհրդարանականներ բաց նամակով դիմել են երկրի կանցլեր (ֆինանսների նախարար) Ֆիլիպ Համոնդին, որտեղ նրանք խնդրել են հրապարակել այն հետազոտության գաղտնիացված արդյունքները, որը վերլուծում է Brexit-ի հնարավոր տնտեսական հետեւանքները։

Մեծ Բրիտանիան Եվրամիությունը կլքի 2019 թվականի մարտի 29-ին: «Հասարակայնությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպիսին կլինեն Brexit-ի հետեւանքներն իրենց համար եւ իրենց ընտանիքների համար: Հնարավորություն չունենալով օգտվելու հարկատուների միջոցներով իրականացված նորագույն հետազոտություններից, խորհրդարանն ի վիճակի չի լինի վերլուծել կառավարության մոտեցումը եւ փաստեր ներկայացնել մեր ընտրողներին»,-ասված է նամակում:

Այն մասին, որ Brexit-ի տնտեսական հետեւանքների վերլուծություն անցկացվել է, Համոնդն ինքն այս ամսին ավելի վաղ հայտնել է Համայնքների պալատի ֆինանսների կոմիտեի լսումների ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս