Բաժիններ՝

Բրիտանացի Սքոթ Սիրսը դարձել է Հարավային բևեռի ամենաերիտասարդ նվաճողը

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի լեյտենանտ Սքոթ Սիրսը՝ Լոնդոնի՝ 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրիտանացի հաղթահերոս-թենիսիստ Էնդի Մարեյի փեսան, դարձել է ամենաերիտասարդ մարդը, որը միայնակ հասել է Հարավային բեւեռ: Ինչպես  հայտնել է Times թերթը, նա մոլորակի համանահարավային կետ է հասել 27 տարեկան հասակում։

Սիրսը գերազանցել է նորվեգացի Էռլինգ Կագգեի ռեկորդը, որը 1993 թվականին Հարավային բեւեռ է հասել 30 տարեկան հասակում: «Ցնցող է, երբ երկու տարվա պլանավորումից, նախապատրաստական աշխատանքներից ու միջոցների հանագանակումից հետո հասնում ես այստեղ. հիանալի է»,- մեջբերում է հրատարակությունը նոր ռեկորդակրի խոսքը:

Ճանապարհորդության 38 օրվա ընթացքում Սիրսն անցել է շուրջ 700 մղոն (1126 կիլոմետր), դրանով իսկ գերազանցելով Կագգեի արդյունքը, որն այդ ուղին անցել է 50 օրում:

Իր արշավով վաստակած փողը ռեկորդակիրը պլանավորում է ուղղորդել Նեպալում այն դպրոցների վերականգնմանը, որոնք 2015 թվականին վնասվել են երկրաշարժի հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս