Բաժիններ՝

Իրանում առնվազն 75 մարդ է տուժել երկրաշարժից

Առնվազն 75 մարդ է տուժել, եւս մեկը՝ զոհվել Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժից: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել լույս հոկտեմբերի 27-ի գիշերը Թեհրանից ոչ հեռու գտնվող Ալբորզի նահանգում:

«Այդ երկրաշարժի հետեւանքով 75 տուժածներից 53-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում»,-հայտնել է Ալբորզի նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Մեհդի Մեհրուրը, նշելով, որ 22 մարդ գտնվում են բուժհաստատություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031