Բաժիններ՝

Իսրայելը Երուսաղեմում Լացի պատի մերձակա կայարանը կկոչի Թրամփի անունով

Իսրայելի տրանսպորտի եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության նախարար Իսրայել Կացը հավանություն է տվել Երուսաղեմի Լացի պատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա երկաթուղային կայարանի շինարարության վերաբերյալ Իսրայելի երկաթուղիների կոմիտեի առաջարկությանը:

Այդ մասին հայտնել է«Եդիոտ ահրոնոտ» թերթը: Նոր կայարանը նախարարը որոշել է կոչել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անունով, որը դեկտեմբերի սկզբին հայտարարեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին:

«Լացի պատը ամենասրբազան վայրն Է հրեաների համար, եւ ես որոշեցի դեպի այն տանող երկաթուղային կայարանն անվանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատվին՝ ի նշան երախտագիտության Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նրա համարձակ ու պատմական որոշման»,-հայտարարել է Կացը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031