Բաժիններ՝

Թիլերսոնը ՌԴ-ի ներկայիս ղեկավարության օրոք Մոսկվայի հետ մերձեցման շանսեր չի տեսնում

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակելու Ռուսաստանի հետ համագործակցությունն այն ոլորտներում, որոնցում երկու երկրների շահերը համընկնում են, սակայն նախքան Ուկրաինայի հիմնախնդրի լուծումը երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացում հնարավոր չէ իսկ դա ՌԴ-ի ներկայիս ղեկավարության օրոք տեղի չի ունենա, տեղեկացնում է  «Ինտերֆաքս»-ը:

«Մենք ընդունում ենք Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունն այնտեղ, որտեղ ընդհանուր շահեր ունենք»,- ասված է պետքարտուղարի հոդվածում, որը հրապարակվել է New York Times-ում: Նա նշել է, որ «դա ոչ մի տեղ այնքան ակներեւ չի դրսեւորվում, որքան Սիրիայում»:

Միեւնույն ժամանակ նա նշել է. «Այսօր ԱՄՆ-ը վատ հարաբերություններ ունի վերածնված Ռուսաստանի հետ, որը վերջին տասնամյակում ներխուժեց հարեւան երկրներ՝ Վրաստան եւ Ուկրաինա, խարխլում է արեւմտյան տերությունների ինքնիշխանությունը՝ միջամտելով մեր եւ այլ պետությունների ընտրություններին»,- հայտարարել է պետքարտուղարը:

Ըստ որում նա կարծում է, որ ամերիկա-ռուսական հարաբերությունների նորմալացումը հնարավոր չէ Ռուսաստանի ներկայիս ղեկավարության օրոք: «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք պատրանքներ չենք տածում այն վարչակարգի վերաբերյալ, որի հետ գործ ունենք»,- հայտարարել է պետքարտուղար Թիլերսոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս