էր ստացել Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Կոնգրեսից ոչ հեռու, մահացել է հիվանդանոցում:
Լիտվայում որոշվել են այն թեկնածուները, որոնք անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը մայիսի 12-ին ամերիկացիներին խորհուրդ է տվել չմեկնել Իրաք՝ երկրում «մեծ լարվածության» պատճառով:
Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առեւտրական հարաբերություններում գտնվում է այնտեղ, որտեղ ցանկանում է լինել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի վարչակազմը մայիսի 10-ին բարձրացրեց չինական արտադրանքի մաքսերը:
Մայիսի 12-ին Վրաստանի խորհրդարանի շենքի առջև հայտնվել է ներքին գործերի նախրար Գիրոգի Գախարիայի կիսանդրին: Այն տեղադրել են ակտիվիստները: Կիսանդրու վրա կա կարմիր կոճակ. սեղմելու դեպքում նախարարը ներողության խոսքեր է հնչեցնում:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Հոսեյն Խանզադին, մեկնաբանելով Arlington ավիակիրը Մերձավոր Արեւելք տեղափոխելու Վաշինգտոնի որոշումը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է հեռանա տարածաշրջանից:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չեղարկել է մայիսի 13-ին նշանակված այցը Մոսկվա, բայց առաջվա պես մտադիր է մայիսի 14-ին Սոչիում հանդիպում անցկացնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Մալաշենկոյի խոսքով՝ եղել են քայլեր՝ ի աջակցություն Ռուսաստանի, ինչպիսին սիրիական առաքելությունն էր, պնդումն ԱՄՆ-ին քննադատելու մասին։ «Այնպես որ, դեռ բարդ է միանշանակ խոսել, պետք է շարունակել հետևել զարգացումներին»,- ասաց նա։
Առնվազն 10 մարդ է վիրավորվել Թուրքիայի կենտրոնում գտնվող Կոնիա քաղաքից հյուսիս գտնվող Սելջուկլու շրջանի սրճարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով:
Իսլամական վարչակարգ հաստատվելուց ի վեր Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում առկա է 3 անփոփոխ սկզբունք՝ հակաամերիկանություն և հակաիսրայելականություն, «Ո՛չ արևելյան և ո՛չ էլ արևմտյան» և հեղափոխության «արտահանումը», որոնց հեղինակն իսլամական հեղափոխության առաջնորդ Էմամ Խոմեյնին է։ Նրա տեսակետները երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում առ այսօր անվերապահորեն ընդունելի են և ընկալվում են որպես բացարձակ ճշմարտություն։
Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի բանտերի մենախցերում երկու դատապարտյալ է մահացել։ Նրանցից մեկը՝ 58-ամյա ուսուցիչ Մուզաֆֆեր Օզչենգիզը «ՖԵթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) առաջնորդներից մեկը լինելու մեղադրանքով դատապարտվել էր 12․5 տարի ազատազրկման։
Ճապոնիայի պետական պարտքը 2018 ֆինանսական տարվա վերջի (2019 թվականի մարտի 31) դրությամբ կազմել է գրեթե 1103,4 տրլն իեն (ավելի քան 10 տրլն դոլար):
Դաղստանի Ստորին Ինխո գյուղում սելավահոսքը քշել-տարել է կովերի նախիրն ու մի քանի ավտոմեքենա:
Ոստիկանությունը ձերբակալել է հայտնի հեռուստատեսային ռեժիսոր եւ պրոդյուսեր Բարրի Քրեյնի ենթադրվող սպանողին, ռեժիսոր, որին ավելի քան 30 տարի առաջ խեղդամահ արված էին գտել Լոս Անջելեսի իր տանը:
«ԱՄՆ-ի կողմից հնչած 2 հայտարարություններն ընդամենը սկիզբն է։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը այդ մտքի հետ չի հաշտվի, ու որքան էլ Հայաստանը կարծի, թե այդ երկու հայտարարություններով թեման փակված է, եթե անգամ ԱՄՆ-ը ասի, որ ընկալումով է մոտենում, դա բնավ չի նշանակում, որ թեման փակված է»։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ ապաստան խնդրելու դիմումները կարող են խնդիրներ ստեղծել առանց վիզայի հաղորդակցության համար:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հարցազրույց է տվել անգլիական Times թերթին և ընդգծել, որ Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգված է։
Իրանի և Իրաքի սահմանին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մետրոպոլիտենի չորս կայարաններ հոսանքազրկվել են:
Ճապոնիայի Կյուսյու և Սիկոկու կղզիների միջև ընկած հատվածում մայիսի 11-ին 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
«Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, սակայն որոշ նրբություններ կամ տարաձայնություններ նկատվել են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո։ Ռուսաստանը համակերպվել է և դրանց չի արձագանքել այնպես, ինչպես արձագանքում էր նման իրավիճակներին շատ ավելի վաղուց»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցին։
Մայիսի 10-ին Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատն օրենք է ընդունել անվճար մանկապարտեզների մասին, որն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հոկտեմբերին: Ապրիլին այս փաստաթուղթը հաստատվել էր նաեւ ստորին պալատում:
Բոլորովին վերջերս Թաիլանդի գահ բարձրացած Մախա Վաչիրալոնգկոռն (Ռամա 10-րդ) թագավորը հատուկ հրամանագրով կարգադրել է նոր տիտղոս շնորհել իր քրոջը՝ արքայադուստր Ուբոլ Ռատանեին:
ԱՄՆ-ի կառավարությունը մշակել է R9X հրթիռը, որն ունակ է խոցելու թիրախն առանց պայթյունի:
Օրերս «Facebook»-ի օգտատերերի շրջանում շրջանառության մեջ է դրվել մի լուսանկար, որ թուրքական դպրոցներում ազգային խտրականության ու թշնամանքի քարոզի ակնհայտ ապացույցն է։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ամենավատ ղեկավարը դրա ամբողջ պատմության ընթացքում եղել է Ջեյմս Քոմին:
Ըստ վերլուծաբանի՝ եթե հայկական կողմը հայտարարում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորներն արդարացված կերպով չեն փոխվելու, ապա ինչո՞ւ ակնկալել այլ ազդակներ արտաքին աշխարհից, երբ երկկողմ հարաբերությունները ձևավորվում են 2 կողմերի հավակնությունների արդյունքում։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Մորիսվիլ քաղաքում բացել է չաչայի արտադրության David’s Distillery գործարանը:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները մայիսի 10-ին ստիպել են վայրէջք կատարել վրացական բեռնատար օդանավին այն բանից հետո, երբ այն շեղվել է հայտարարված ուղեգծից:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն մայիսի 12-ին այցով կուղեւորվի Մոսկվա, այնտեղից էլ՝ Սոչի, որտեղ մայիսի 14-ին պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ որտեղ նա հույս ունի, որ իրեն կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: