Փոմպեոն չեղարկեց այցը Մոսկվա. Reuters
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չեղարկել է մայիսի 13-ին նշանակված այցը Մոսկվա, բայց առաջվա պես մտադիր է մայիսի 14-ին Սոչիում հանդիպում անցկացնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին երկուշաբթի Reuters գործակալությանը հայտնել է Պետդեպարտամենտի մի աղբյուր:
Մայիսի 13-ին Փոմպեոն Մոսկվայի փոխարեն կժամանի Բրյուսել, որտեղ Եվրամիության ներկայացուցիչների հետ կքննարկի Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Ինչպես նշել է Reuters-ը, պետքարտուղարն արդեն մեկնել է Վաշինգտոնից եւ ուղեւորվել Եվրոպա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փոպեսոն մայիսի 13-ին կժամանի Մոսկվա: Այստեղ նա պետք է հանդիպեր ԱՄՆ-ի դեսպանության աշխատակազմի հետ: Այնուհետեւ պլանավորվում էր, որ Փոմպեոն հանդիպում կունենա Ռուսաստանում աշխատող ԱՄՆ-ի բիզնես-ղեկավարների եւ կրթական փոխանակումների ամերիկյան ծրագրի մասնակիցների հետ: Մայիսի 14-ին՝ օրվա երկրորդ կեսին, Փոմպեոն պետք է ժամանի Սոչի:
Այնտեղ բանակցություներ են պլանավորված Լավրովի հետ: Կրեմլը չի բացառել, որ Սոչիում Փոմպեոյին կընդունի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: