Թեհրանում կատարված երկու հարձակումների հետեւանքով զոհվել է 12 մարդ, եւս 42 հոգի վերքեր են ստացել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ:
Ես վստահ եմ, որ վճիռը կմնա նույնը, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որ Մարատը տեղափոխվի Ռուսաստան եւ պատիժն այնտեղ կրի: Նրան Ադրբեջանում թողնելը հավասարազոր է սպանության:
Մյանմայում կորած ռազմական ինքնաթիռի բեկորները, որում ավելի քան հարյուր մարդ է եղել, հայտնաբերվել են ծովում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը կառաջադրի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նոր ղեկավարի պաշտոնի համար:
Տեղական ժամանակով ժամը 10:30-ին Իրանի խորհրդարանի շենք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա:
2017 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանի Կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կմտցվեն նորացված 5 լարիանուց թղթադրամները:
Իրանում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, տուժել է 39 մարդ:
ՉԺՀ-ի Մաքսային ծառայությունը Շանհայի միջազգային օդանավակայանում ձերբակալել է Հարավարեւելյան Ասիայի երկրներից մեկի բնակչուհուն, որը փորձել է երկիր բերել կոկաինից պատրաստված երկու ճամպրուկ։
Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը հետևում է Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր տեղի ունեցած ահաբեկչության շուրջ զարգացումներին և տեղեկացել է, որ առաջին զինված հարձակումը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանի մասնաշենքերից մեկում, իսկ երկրորդը՝ Իմամ Խոմեյնիի դամբարանում:
Իրանի խորհրդարանի շենք ներխուժած ահաբեկիչները կանանց հագուստով են եղել:
35 մարդ է տեղափոխվել Թեհրանի հիվանդանոցներ ահաբեկիչների կողմից ձեռնարկված հարձակումներից հետո:
«Ուզում եմ՝ խորհրդարանի անունից դատապարտել Իրանում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը, մեր համերաշխությունը հայտնենք Իրանի բարեկամ ժողովրդին»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ ահաբեկչությունը ազգություն և կրոն չի ճանաչում։
Քաթարի իշխանությունները Իրանի եւ Թուրքիայի հետ բանակցություններ են վարում պարենամթերքի եւ ջրի մատակարարումների շուրջ Պարսից ծոցի պետությունների կողմից սահմանված պարենային արգելքի պատճառով, պետություններ որոնք Դոհային մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ եւ նրա հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները:
«Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները: Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- ասել է նախարարը:
Արտակարգ իրավիճակներում հայտնվելու պարագայում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Իրանում Հայաստանի դեսպանության հետ (e-mail: [email protected] , հեռ.՝ (0098) 21 6670 4833, հասցե՝ Ջոմհուրի-ե Էսլամի պող., Ռազի պող., Օսթադ Շահրիյար փող., թիվ 32): Դեսպանությունը հետևում է իրադարձությունների ընթացքին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անակնկալ այց կիրականացնի Թուրքիա:
Իրանի հետախուզության նախարարությունը խորհուրդ է տվել Թեհրանի բնակիչներին՝ խուսափել հանրային տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով ուղեւորություններից:
Եվս մեկ պայթյուն է որոտացել Թեհրանի մերձակա իմամ Խոմեյնիի դամբարանում, ինչի մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը։
Գերմանիայի նախարարների խորհուրդն ընդունել է պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի առաջարկը գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու վերաբերյալ:
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները մտադիր են պատժել բոլոր նրանց, ովքեր համերաշխություն են հայտնում Քաթարի քաղաքականության հետ, եւ նրանց դատապարտել ազատազրկման մինչեւ 15 տարի ժամկետով:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պլանավորում է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել արտադրանքի անօրինական ներկրման դեմ:
«Բանաձեւը նաեւ պահանջում է, որ Թուրքիան անհապաղ վերացնի դիվանագիտական անձեռնամխելիությունը բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր միջադեպի ընթացքում վնասել են ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ օրինապահներին»:
Թուրքիայի Իզմիր քաղաքի հանրապետական գլխավոր դատախազության որոշմամբ ձերբակալվել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի հիմնադիր և ղեկավար, փաստաբան Թաներ Քըլըչը:
Թեհրանի հարավում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակված խմբի անդամ մահապարտ ահաբեկիչը կին է եղել:
Յոթ մարդ է զոհվել Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, եւս չորսը պատանդ են պահվում:
«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել է Իրանի խորհրդարանի, ինչպես նաեւ իմամ Խոմեյնիի դամբարանի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը:
Իրանի հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, նախնական տվյալներով, զոհվել է մեկ, վիրավորվել՝ հինգ մարդ:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բացահայտ եւ ընդգրկուն զինված հակամարտությունից ողջ չի մնա ոչ ոք: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում:
Հրաձգություն է տեղի ունեցել Իրանի հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում, որը գտնվում է Թեհրանի մերձակայքում: