Բաժիններ՝

«Հիշեք, որ նրանք խախտեցին մեզ հետ ձեռք բերված համաձայնությունները». Թրամփ

Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առեւտրական հարաբերություններում գտնվում է այնտեղ, որտեղ ցանկանում է լինել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի վարչակազմը մայիսի 10-ին բարձրացրեց չինական արտադրանքի մաքսերը: Համապատասխան հաղորդագրությունն ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին զետեղել է Twitter-ում։

«Մենք գտնվում ենք հենց այնտեղ, որտեղ ցանկանում ենք լինել Չինաստանի հետ: Հիշեք, որ նրանք խախտեցին մեզ հետ ձեռք բերված համաձայնությունները եւ փորձեցին վերանայել (քննարկվող առեւտրական գործարքի) պայմանները: Մենք Չինաստանից տասնյակ միլիարդավոր դոլարներ կվերցնենք մաքսերով: (Չինական) արտադրանքի արտահանողները կարող են իրենք դա արտադրել ԱՄՆ-ում (իդեալական տարբերակը) կամ էլ այն ներմուծել այն երկրներից, որոնք մաքսերով չեն հարկվում»,- գրել է նախագահը:

Դոնալդ Թրամփն այսպես է մեկնաբանել տնտեսական հարցերով իր խորհրդական Լարի Քուդլոուի կարծիքը, որը Fox News հեռուստաընկերությունում կայացած հարցազրույցում հայտարարել է, թե Չինաստանի հետ համաձայնությունների բացակայության դեպքում կտուժեն երկու կողմերն էլ:

Քուդլոուն հավաստել Է, որ չինական ապրանքների համար Դոնալդ Թրամփի կողմից սահմանված սակագները կպահպանվեն բանակցությունների վարման ընթացքում, ինչպես նաեւ չի բացառել, որ G20-ի՝ հունիսին Ճապոնիայում կայանալիք գագաթնաժողովում կարող է տեղի ունենալ Թրամփի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ