Բաժիններ՝

ԱՄՆ-ում մշակված R9X հրթիռն ունակ է առանց պայթյունի խոցելու թիրախը

ԱՄՆ-ի կառավարությունը մշակել է R9X հրթիռը, որն ունակ է խոցելու թիրախն առանց պայթյունի: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի նախկին եւ ներկա ներկայացուցիչների:

Շուրջ 1,5 մետր երկարությամբ զենքը կշռում է ավելի քան 45 կիլոգրամ: Թերթի տվյալներով՝ հրթիռը Hellfire-ի վերափոխակն է: Սակայն մարտագլխիկի փոխարեն այն թիրախը խոցում է սայրերի միջոցով, որոնք դուրս են թռչում բախվելուց մի քանի վայրկյան առաջ, եւ սեփական քաշով:

Նշվում է, որ հրթիռն օգտագործվում է խիստ հազվադեպ, մասնավորապես, ահաբեկիչներին հարվածներ հասցնելու համար: Վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ տեխնոլոգիան թույլ է տալիս նվազեցնել վնասը եւ զոհերի քանակը խաղաղ բնակչության շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031