
Իրանն ԱՄՆ-ից պահանջել է հեռանալ Մերձավոր Արևելքից

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Հոսեյն Խանզադին, մեկնաբանելով Arlington ավիակիրը Մերձավոր Արեւելք տեղափոխելու Վաշինգտոնի որոշումը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է հեռանա տարածաշրջանից: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը: «(Տարածաշրջանում ԱՄՆ-ի – խմբ.) այդ ներկայությունը մոտեցել է ավարտին, եւ նա պետք է հեռանա այնտեղից»,- մեջբերում է գործակալությունը Խանզադիի խոսքը:
«Ավիակիրը Պարսից ծոցի տարածաշրջան ուղարկելու մասին խոսակցությունը նոր չէ, (ԱՄՆ-ը – խմբ.) ձգտում է մեծացնել պատերազմի հավանականությունը»,- նաեւ հայտարարել է նա:
Էսկալացիան տեղի է ունենում միջուկային ծրագրի համաձայնագրի շրջանակներում «որոշ հանձնառությունների կատարումը դադարեցնելու» մտադրության վերաբերյալ Իրանի իշխանությունների հայտարարության ֆոնին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: