ԱՄՆ-ում բացահայտել են հոլիվուդյան հեռուստառեժիսորի 30-ամյա վաղեմության սպանությունը
Ոստիկանությունը ձերբակալել է հայտնի հեռուստատեսային ռեժիսոր եւ պրոդյուսեր Բարրի Քրեյնի ենթադրվող սպանողին, ռեժիսոր, որին ավելի քան 30 տարի առաջ խեղդամահ արված էին գտել Լոս Անջելեսի իր տանը: Այդ մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը:
Քրեյնի սպանությունը տեղի է ունեցել 1985 թվականի հուլիսի 5-ին: 57-ամյա ռեժիսորի մարմինը հայտնաբերել էին ավտոտնակում՝ սավանի մեջ փաթաթած: Տղամարդուն ծեծել էին կերամիկական արձանիկով, իսկ հետո՝ խեղդել հեռախոսալարով:
Ոստիկանությանը հաջողվել է հանցագործությունը բացահայտել ԴՆԹ-ի անալիզի, ինչպես նաեւ մատնահետքերի շնորհիվ, որոնք մնացել էին այն ավտոմեքենայի վրա, որը հափշտակվել Էր Քրեյնի ավտոտնակից: Մայիսի 9-ին սպանության մեղադրանքով ձերբակալվել է Հյուսիսային Կարոլինայի նահանգի բնակիչ Էդվին Հայաթը:
Հանցագործությունը կատարելու պահին նա 18 տարեկան էր: Սպասվում է, որ մեղադրյալին մոտ ժամանակներս կտեղափոխեն Լոս Անջելես: Քրեյնը հանդես է եկել որպես 1970-19870-ական թվականների բազմաթիվ հայտնի սերիալների ռեժիսոր եւ պրոդյուսեր: Նա մասնակցել է մեծ ժողովրդականություն վայելող այնպիսի հեռուստատեսային նախագծերի, ինչպիսիք են՝ «Անհավանական Հալքը», «Դալլաս»-ը եւ «Առաքելությունն անիրագործելի է», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: