Բաժիններ՝

ԱՄՆ-ի դեսպանությունն ամերիկացիներին հանձնարարել է ուղևորություններ չկատարել Իրաք

Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը մայիսի 12-ին ամերիկացիներին խորհուրդ է տվել չմեկնել Իրաք՝ երկրում «մեծ լարվածության» պատճառով: Ամերիկացի քաղաքացիների համար համապատասխան ծանուցումը տարածել է Պետդեպարտամենտը։

«Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունն ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին տեղեկացնում է Իրաքում մեծ լարվածության եւ այսուհետեւ էլ զգոնություն դրսեւորելու պահանջի մասին»,- ասված է փաստաթղթում:

Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հանձնարարականների հրապարակումը կապել են Վաշինգտոնի վարչակազմի գործողությունների հետ, որը որոշել է, որպես Իրանի իշխանություններին նախազգուշացում, Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ ռազմածովային ուժերի հարվածային խումբ եւ B-52 ռմբակոծիչների մարտավարական խումբ ուղարկել ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի:

Այդ գոտու մեջ են մտնում, ամենից առաջ, Մերձավոր Արեւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս