Հարմարվելու փուլը դեռ չի ավարտվել

«Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, սակայն որոշ նրբություններ կամ տարաձայնություններ նկատվել են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո։ Ռուսաստանը համակերպվել է և դրանց չի արձագանքել այնպես, ինչպես արձագանքում էր նման իրավիճակներին շատ ավելի վաղուց»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցին։

Ըստ նրա, բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված խնդիրը, որը մեծ աղմուկի վերածվեց, չէր կարող անուշադրության մատնվել Մոսկվայի կողմից, դա անցանկալի զարգացում էր, ԵԱՏՄ-ում բարձրացվող որոշ թեմաներ թույլ են տալիս ենթադրել, որ ՀՀ նոր իշխանություններն ունեն նոր մոտեցումներ և նոր ակնկալիքներ հայ-ռուսական հարաբերություններից և ինտեգրացիոն կառույցներից, դա հասկանալը և նոր իրավիճակը նոր մոտեցում է պահանջում։

«Կարծում եմ՝ այդ հարմարվելու փուլը դեռ չի ավարտվել։ Սակայն նկատելի է նաև երևանյան հռետորաբանության փոփոխություն, որը, կարծում եմ, քայլերի համադրմամբ համապատասխանաբար արձագանք կգտնի նաև Մոսկվայում»,-ասել է նա։

Իսկ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ Պուտինի այցի հետաձգումը միանշանակ որոշ խնդիրների հետևանք էր։

Ըստ նրա՝ իշխանությունը ստանձնելուց հետո ՀՀ վարչապետն արել էր հայտարարություններ, որոնք միանշանակ չէին ընդունվել Մոսկվայում՝ առաջացնելով մտահոգություններ, դրանից վաղ տեղի ունեցածը ևս մտահոգիչ էր, քանի որ ՌԴ-ն համագործակցում էր նախկինների հետ և վստահություն ուներ, որ նախկինները լիարժեք վերահսկում են իրավիճակը, և իշխանության փոփոխությանն ուղղված զարգացումներն անակնկալ էին։ Սակայն, նրա որակմամբ՝ ՀՀ իշխանությունները սկսում են ավելի ադեկվատ քաղաքական հայտարարություններ անել։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս