
Հնդկաստանի օդուժն ստիպել է վայրէջք կատարել ուղեգծից շեղված վրացական օդանավին. NDTV

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները մայիսի 10-ին ստիպել են վայրէջք կատարել վրացական բեռնատար օդանավին այն բանից հետո, երբ այն շեղվել է հայտարարված ուղեգծից: Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը, ինքնաթիռը վայրէջք է կատարել Ջայփուրի օդանավակայանում:
Ըստ այդ տեղեկատվության, հնդկական կործանիչներն օդ են բարձրացվել՝ կալանելու Կարաչիից Նյու Դելի թռչող վրացական ինքնաթիռը: Առայժմ չպարզված պատճառներով օդանավը շեղվել է հայտարարված ուղեգծից եւ Հնդկաստանի օդային տարածություն մտել չպլանավորված վայրում՝ Հուջարաթի նահանգի շրջանում:
Ինչպես նշել է հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հնդկական կողմը օդաչուների հարցաքննություն է կատարում: Այլ մանրամասներ առայժմ չեն նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: