Բաժիններ՝

Թուրքիայում 10 մարդ է տուժել սրճարանում հրաձգությամբ ուղեկցված ծեծկռտուքի հետևանքով

Առնվազն 10 մարդ է վիրավորվել Թուրքիայի կենտրոնում գտնվող Կոնիա քաղաքից հյուսիս գտնվող Սելջուկլու շրջանի սրճարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հեռուստաալիքի տվյալներով, երկու մարդ վիճել են սրճարանում, հետո ծեծկռտուք սարքել։ Այնուհետև նրանցից մեկը հանել է հրացանը և անկանոն կրակ բացել սրճարանի ներսում։

Ինչպես հայտնում է հետուստաալիքը, տուժածները տեղափոխվել են Սելջուկյան համալսարանի բժշկական ֆակուլտետին առընթեր հիվանդանոց։ Կասկածյալները թաքնվել են, նրանց որոնում է ոստիկանությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031