Սահակաշվիլին չաչայի արտադրության գործարան է բացել ԱՄՆ-ում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Մորիսվիլ քաղաքում բացել է չաչայի արտադրության David’s Distillery գործարանը: Facrbook-ի իր էջում Միխեիլ Սահակաշվիլին հրապարակել է գործարանի բացման տեսագրությունը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Գործարանի սեփականատեր Դավիթ Ցկիպուրիշվիլին ասում է, որ միեւնույն ժամանակ դա կլինի վրացիների հայրենակցական միության հավաքատեղի: Վրացական չաչան Միացյալ Նահանգների շուկայի համար կպատրաստվի կալիֆոռնիական խաղողից: Գործարանը կարող է օրական մի քանի տոննա չաչա օղի արտադրել Գործարանի բացմանը եկել էին Ամերիկայում բնակվող վրացիներ: Նրանց առջեւ իր ելույթում Սահակաշվիլին Վրաստանն անվանել է «խոհարարական գերտերություն»: