
Դաղստանում տեսագրել են կովերին ու ավտոմեքենաներին քշող սելավահոսքը

Դաղստանի Ստորին Ինխո գյուղում սելավահոսքը քշել-տարել է կովերի նախիրն ու մի քանի ավտոմեքենա: Միջադեպի տեսանյութը հրապարակել է «360» ալիքը։ Կադրերում երեւում է, որ հոսանքը տանում է ոտքերի վրա մնալ փորձող կենադնիներին ու դատարկ ավտոմեքենաները:
Արտակարգ իրավիճակների նախարարության հանրապետական վարչության տվյալներով՝ տուժած մարդիկ չկան, բնակչության կեսաապահովումը խախտված չէ: Իսկ թե կովերին ինչ պատահեց, չի նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: