Թուրքիայում շարունակվում են գյուլենականների՝ 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունները:
Վենեսուելայում ապրիլի 1ից շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը աճել է 63-ի:
Գերմանիայի խոշորագույն Rock am Ring բացօթյա ռոք փառատոնի ժամանակ ահաբեկչության սպառնալիքի պատճառով տարհանվել է 80 հազար մարդ:
Վրաստանի կառավարության պաշտոնական դեմքերը խոստացել են, որ մանրամասն և կատարելապես կհետաքննեն Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի գործի հանգամանքները:
Ռուսաստանում մոտավորապես 2.5 մլն հայ է ապրում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Անհայտ անձինք հունիսի 2-ի գիշերը կարմիր ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող հուշարձանի վրա:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը կարևոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը և կոչ արել պաշտոնական Մոսկվային համագործակցել բոլոր այն ուղղություններով, որտեղ կան ընդհանուր շահեր:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատասխանել է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի վերաբերյալ լրագրողների հարցերին:
Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի առևտրի կենտրոնում հուլիսի 3-ի գիշերը տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 32 մարդ վիրավորվել է:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական քայլերը նպաստում են Ռուսաստանի և Չինաստանի «հաղթանակին», բերում ամերիկյան համախարհային առաջնորդության կորստի:
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են զենիթահրթիռային С-400 համակարգերի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը, ներկա դրությամբ պաշտոնական Մոսկվան փորձում է լուծել Անկարային տվյալ սպառազինությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ վարկի տրամադրման հարցը:
Մեծ Բրիտանիայի Լինկոլնշիրի կոմսության բնակչուհին որոշել է դաջվածք անել 82 տարեկանում:
Տունը, որտեղ 1962 թվականին մահացել է հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոն, վաճառվել է 7,2 մլն դոլարով:
Նոր հետազոտության տվյալներով՝ շատ մոտ ապագայում մարտկոցներով աշխատող մեքենաներ ձեռք բերելը շատ ավելի մատչելի կլինի, քան ավանդական մեքենա գնելը։ Դա վարորդներին խնայելու հնարավորություն կտա։
«Թրամփի վարքագիծը մեծ խնդիրներ է առաջացնում ԱՄՆ-ի համար: Չի բացառվում, որ աշխարհն ականատես լինի երկրի այս նախագահի փոփոխության, բայց ոչ ընդունված կարգով»,- նշեց փորձագետը:
Ավելի քան 40 մլն դոլարի զուտ ակտիվներ ունեցող առավել հարուստ տնային տնտեսությունները, որոնց շարքին տնտեսագետները դասում են մոլորակի ողջ բնակչության մոտավորապես 0,01 տոկոսը, միջին հաշվով 30 տոկոսով պակաս հարկեր են վճարում, քան պարտավոր են:
Սոցիոլոգների կանխատեսման համաձայն՝ հունիսի 2-ի դրությամբ պահպանողականները կարող են 313 տեղ ակնկալել խորհրդարանում (ընտրողների 42 տոկոս ձայներով)՝ մեկ օր առաջվա 317-ի փոխարեն:
«Քանի դեռ Ռուսաստանն առնչություն ունի հայ-ադրբեջանական հակամարտությանը, խնդիրը լուծում չի ստանա, քանի որ Պուտինի կառավարությունը շահագրգռված է հակամարտության որոշակի աստիճանի պահպանմամբ, շահագրգռված է, որ Ռուսաստանի շուրջը լինեն լարվածության օջախներ, որոնցում Կրեմլը կարող է մասնակցել այս կամ այն կերպ»:
Հունիսի 2-ին Բաքվի վճռաբեկ դատարանը մերժել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի նկատմամբ առաջադրված մեղադրանքը բեկանելու վերաբերյալ հայցը:
Ռուբեն Մեհրաբյանն այն կարծիքին է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է որևէ կերպ պառակտում մտցնել յոթնյակի երկրների միջև, սակայն դա նրան չի հաջողվել: Արդյունքում Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ շարունակվելու են:
Եվրոպական միությունն, անդրադառնալով ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըի ձերբակալությանը, կոչ է արել հարգել մարդու հիմնարար ազատությունները:
«Մենք պետք է պնդենք, որ չինական կողմը համաձայնի ֆինանսավորել Հայաստան-Չինաստան երկաթգծի ստեղծումը, որի միջոցով կզարգանա նաև մշակույթը, կրթությունը»։
Շվեյցարիայի Climeworks ընկերությունը գործարկել է աշխարհում առաջին առեւտրային գործարանը, որը Երկրի մթնոլորտից ներծծում է ածխածթթվական գազը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումը շարունակում է իր մրցակիցներին գերազանցել հունիսյան խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անցկացված հարցումներում:
«Շատերը թերագնահատում են Դոնալդ Թրամփին, սակայն մենք տեսանք, թե ինչ տպավորիչ արդյունքների հասավ նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ»:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներին դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը, ով հունիսի 2-ին ձերբակալվել էր, ազատ է արձակվել է:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներին դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը ձերբակալվել է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հուսով է, որ ԱՄՆ-ն, չնայած Փարիզի համաձայնագրից դուրս գալուն, կշարունակի կլիմայական փոփոխությունների կանխման աշխատանքը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչներին՝ խնդրելով օգնել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնմանը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։