Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, թե ով Է ՀԴԲ-ի ամենավատ ղեկավարը

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ամենավատ ղեկավարը դրա ամբողջ պատմության ընթացքում եղել է Ջեյմս Քոմին: Twitter-ում այս կարծիքն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը Քոմիին համարել է «ՀԴԲ-ի խայտառակությունը» եւ հայտարարել, որ նախկին տնօրենը կործանել է բյուրոն: Ինչպես նշել է նախագահը, պաշտոնից նրա արձակումը ճիշտ են համարել «գրեթե բոլոր հանրապետականներն ու դեմոկրատները»:

«ՀԴԲ-ն իրեն կվերադարձնի վեհությունն այն մեծ տղամարդկանց եւ կանանց շնորհիվ, որոնք այնտեղ աշխատում են»,- եզրափակել է նա:

Ավելի վաղ Քոմին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփին մեղադրել է արդարադատությանը խոչընդոտելու մեջ եւ հնարավոր է համարել, որ Ռուսաստանը նրա վրա ճնշումներ գործադրելու միջոցներ ունի:

Ջեյմս Քոմին ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2013 թվականից: 2017 թվականին Դոնալդ Թրամփի կողմից հեռացվել է «անձեռնահասության եւ արդյունավետ ղեկավարման անընդունակության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս