Ֆիլիպիններում նախագահի երեք երեխաները հաղթանակ են տարել ընտրություններում. CNN
Ֆիլիպիններում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը եւ երկու որդիները պետական պաշտոններ են զբաղեցրել միջանկյալ ընտրությունների ընթացքում՝ իրենց մրցակիցների նկատմամբ հասնելով հսկայական առավելության: Այդ մասին հայտնել է CNN-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ, ընտրություններում գրանցվել են բազմաթիվ խախտումներ: Սառա Դուտերտեն, որն զբաղեցնում է Դավաոյի՝ իր հոր հայրենի քաղաքի քաղաքագլխի պաշտոնը, վերընտրվել է պաշտոնում: Նա ստացել է ավելի քան 580 հազար ձայն, իսկ նրա միակ մրցակիցը՝ ընդամենը մոտավորապես չորս հազար ձայն:
Նրա եղբայրը՝ Սեբաստիան Դուտերտեն, դարձել է Դավաոյի փոխքաղաքապետը: Այդ ընտրություններում նա մրցակիցներ չի ունեցել. նա զբաղեցրել էայն պաշտոնը, որն ազատել էր նրա եղբայրը՝ Պաոլո Դուտերտեն: Պաոլոն քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրի Ներկայացուցիչների պալատի պատգամավորի աթոռը. նրա օգտին քվեարկել են 197 հազար ընտրողներ, իսկ նրա մերձավոր մրցակիցը հավաքել է հինգ հազարից փոքր-ինչ ավելի ձայն:
Նշվում Է, որ ընտրությունների ընթացքում պետական կառավարման բարձրագույն մարմիններ ընդդիմությունից ոչ մի թեկնածու չի անցել:
Ֆիլիպինների ղեկավարը հայտնի Է իր հանդուգն արարքներով եւ կտրուկ արտահայտություններով: Սեպտեմբերին Դուտերտեն ընդունել էր արտադատական սպանությունները երկրում թմրաբիզնեսի դեմ պայքարի արշավի ընթացքում: Մինչ այդ նա ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային անվանել է «պոռնիկի զավակ»:
CNN-ի հաղորդագրության համաձայն, մայիսի սկզբին անցկացված հարցումները ցույց են տվել, որ Ֆիլիպինների բնակիչների կողմից նախագահի գործունեությանը հավանության վարկանիշը հասնում է 72 տոկոսի: