Բաժիններ՝

Կալիֆոռնիայում F-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել

Կալիֆոռնիայում F-16 մարտանավ է կործանվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայի մերձակայքում: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Տեղի շերիֆի գրասենյակը հաստատել է ինքնաթիռի ընկնելը եւ հավելել, որ օդանավը մխրճվել է շենքի մեջ: Օդաչուն հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դատելով հրապարակված լուսանկարներից ու տեսագրություններից, F-16-ը մխրճվել է պահեստի մեջ, ծակատելով տանիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս