
ԿԺԴՀ-ում մոլեգնում է վերջին տասնամյակների առավել սաստիկ երաշտը

Հյուսիսային Կորեայում դիտվում է 1982 թվականից ի վեր առավել սաստիկ երաշտը: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ների տվյալները:
Այսպես, մայիսի 15-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ) հայտնել է, որ 2019 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում երկրում գրանցվել են միջինը 54,4 միլիմետր տեղումներ, ինչն ամենացածր մակարդակն է դարձել 37 տարվա ընթացքում:
Երաշտը, ինչպես սպասում են Հյուսիսային Կորեայում, կտեւի մինչեւ մայիսի վերջը: Մայիսին ավելի վաղ ՄԱԿ-ում նախազգուշացրել են, որ ԿԺԴՀ-ում մոտավորապես 10 մլն մարդ կարող է տուժել վատ բերքատվության ֆոնին պարենամթերքի խիստ անբավարարության պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: