Բաժիններ՝

Ինչ են ուկրաինացիներն ակնկալում Զելենսկուց. հարցում

Ուկրաինայի բնակիչները կարծում են, որ պետության նորընտիր ղեկավար Վլադիմիր Զելենսկու առաջնահերթ խնդիրները պետք է դառնան պատգամավորներին եւ նախագահին անձեռնմխելիությունից զրկելը, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Դոնբասի չվերահսկվող տարածքների հետ ուղղակի երկխոսություն սկսելը: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որոնք մայիսի 16-ին հրապարակվել է «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կայքում։

Այսպես, հարցման մասնակիցների 53,7 տոկոսը Զելենսկու առաջնահերթ խնդիրը համարել է Ուկրաինայի պատգամավորներին, դատավորներին եւ նախագահին անձեռնմխելիությունից զրկելը: Այս քայլն ամենից շատ պաշտպանում են Ուկրաինայի արեւելքում՝ 63,6 տոկոսը, հյուսիսում՝ 59 տոկոսը եւ կենտրոնում՝ 53,1 տոկոսը: Ամենից քիչը Կիեւում է՝ 43,4 տոկոսը:

Հարցվածների 40,9 տոկոսի կարծիքով՝ առաջին հերթին Զելենսկին պետք է ուղղակի բանակցություններ սկսի Ռուսաստանի եւ Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի չվերահսկվող շրջանների հետ: Ամենից շատ այս քայլը պաշտպանում են Ուկրաինայի արեւելքում եւ հարավում՝ 55 տոկոս եւ 53,6 տոկոս՝ համապատասխանաբար, ամենից քիչ՝ արեւմուտքում՝ 29,8 տոկոսը:

Ուկրաինացիների ընդամենը 11,4 տոկոսն Է կարծում, որ ամենից առաջ հարկավոր է վերակազմել հակակոռուպցիոն մարմինները, իսկ 9,9 տոկոսը հանդես է գալիս այն բանի օգտին, որ սկզբում բանակցություններ անցկացվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ:

Հարցումն Ուկրաինայի 24 մարզերում անցկացվել է 2019 թվականի ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 10-ը՝ «Սոցիալական մոնիթորինգ» կենտրոնի, «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի եւ Ալեքսանդր Յարյոմենկոյի անվան սոցիալական հետազոտությունների ուկրաինական ինստիտուտի համատեղ ջանքերով: Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքի երեք հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 1,8 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս