
Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները վախենում են, որ Իրանն առաջինը հարված կհասցնի ԱՄՆ-ին. WSJ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանձին ներկայացուցիչներ համոզված են, որ Իրանը պատրաստվում է առաջինը պատերազմ սանձազերծել Միացյալ Նահանգների դեմ: Մայիսի 16-ին այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը:
Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թրամփի վարչակազմում տարակարծություն կա այն բանի վերաբերյալ, թե ինչպես մեկնաբանել Թեհրանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Իրանը գտնվում է լիամասշտաբ առճակատման եզրին: Ոմանք կարծում են, թե, ելնելով ամերիկյան հետախուզության տվյալներից, Իրանի իշխանությունները համոզված էին, որ ԱՄՆ-ը լիամասշտաբ ռազմական հակամարտություն կսանձազերծի, եւ պատրաստվում էին պատասխան միջոցների:
Սակայն, ինչպես ընդգծում է թերթը, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցիչների թվում կա նաեւ այն կարծիքը, որ «Իրանը պլանավորում է կամ պլանավորել է առաջինը հարված հասցնել»: Մայիսի 16-ին նախագահ Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտությունը պատերազմի չի վերաճի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: