Բաժիններ՝

Գերմանիայում բացվել է թուրքական առաջին համալսարանը

Բեռլինի միջազգային համալսարանը, Գերմանիայի բարձրագույն կրթական մարմին հանդիսացող Գիտության խորհրդից (Wissenschaftsrat) ստանալով լիցենզիա, դարձավ Գերմանիայի առաջին համալսարանը, որի կենտրոնը գտնվում է Թուրքիայում։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

2012թ. որպես Թուրքիայի Բահչեշեհիր համալսարանի Բեռլինի մասնաշենք ստեղծված այդ կրթօջախը 2014-ին ստացել է “BAU International Berlin” անվանումը։

Այժմ արդեն գերմանական պետության կողմից պաշտոնապես լիցենզիա ստացած թուրքական համալսարանը դարձավ Գերմանիայի 465 համալսարաններից մեկը։ Այս համալսարանում 66 տարբեր երկրներից 375 ուսանող է սովորում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031