Բաժիններ՝

ԱՄՆ-ը Huawei-ը սև ցուցակ է մտցրել ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով

ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը որոշել է Չինաստանի հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող Huawei-ը սեւ ցուցակ մտցնել «ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը հակասող գործունեության» համար, տեղեկացնում է BBC-ին: Huawei-ի հետ մեկտեղ սեւ ցուցակում կհայտնվեն դրա հետ կապված եւս 70 ընկերություններ:

Միացյալ Նահանգների արտադրողներին, որոնք որեւէ սարքավորանք են վաճառում Huawei-ին, կպահանջվի ԱՄՆ-ի իշանությունների հատուկ թույլատրագիրը: «Այս քայլն օտարերկրացիներին պատկանող ընկերություններին կխանգարի օգտագործել ամերիկյան տեխնոլոգիաներն ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը վնաս հասցնելու համար»,- ասված է առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգների իշխանությունները Huawei-ին մեղադրում են ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ Իրանին արգելված ֆինանսական ծառայությունների տրամադրման մեջ: Վաշինգտոնը կարծում է, որ Huawei-ի տեխնոլոգիաները կարող են օգտագործվել Չինաստանի հատուկ ծառայությունների կողմից: Huawei-ն ինքը հետեւողականորեն ժխտում է նման մեղադրանքները:

Մայիսի 15-ին ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որն արտակարգ դրության ռեժիմ է սահմանում օտարերկրյա սպառնալիքներից ամերիկյան տեղեկատվական-հաղորդակցական ենթակառուցվածքի պաշտպանության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս