Բաժիններ՝

ԵՄ-ի հերթական ընդլայնումը շատ ավելի ժամանակ կպահանջի. ԵՀ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածու

Եվրամիության (ԵՄ) ընդլայնման գործընթացը կշարունակվի, սակայն այժմ այն կփոխվի եւ զգալիորեն ավելի շատ ժամանակ եւ ջանքեր կպահանջի: Այս մասին հայտարարել է 2020 – 2024 թվականներին Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի պաշտոնի թեկնածու, մրցակցության հարցերով եվրակոմիսար Մարգրետե Վեստագերը մայիսի 15-ի երեկոյան ԵՀ-ի պաշտոնի վեց հավակնորդների՝ Եվրախորհրդարանի շենքում կայացած քաղաքական բանավեճերի ժամանակ:

«Ես կարծում եմ, որ հաջորդ ընդլայնումն տարբեր կլինի առաջինից (2004 թվականի ընդլայնումից, երբ ընդունվեցին Արեւելյան եւ Հարավային Եվրոպայի միանգամից 10 երկրներ): Որովհետեւ մենք փոխվել ենք, փոխվել են թեկնածու երկրները: Ավելի շատ ժամանակ կպահանջվի նրանց պատրաստելու համար, երկիրը երկրի հետեւից: Բայց ես կարծում եմ, որ վերջին հաշվով Եվրամիությունն ավելի կընդլայնվի, բայց դա այլ կերպ կլինի»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս