
Տեսանյութ, թե ինչպես է ուղղղաթիռն ընկնում Հուդզոն գետը

Ցանցում հայտնվել է տեսանյութ, որում ցուցադրված է, թե Նյու Յորքում ուղղաթիռն ինչպես է ընկնում Հուդզոն գետը: Տեսահոլովակն իր Twitter-ում հրապարակել է լրագրող Սիֆան Կիմը։
Կադրերում երեւում է՝ ինչպես է ուղղաթիռը թռչում ջրի վրայով: Ինչ-որ պահի օդաչուն, դատելով տեսանյութից, կորցնում է մեքենայի կառավարումը, ինչից հետո այն պտտվում է իր առանցքի շուրջը եւ ընկնում գետը: Լրագրողի տվյալներով՝ ուղղաթիռում եղել է միայն օդաչուն, որին փրկել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
BREAKING: #helicoptercrash in #Hudson river pic.twitter.com/4zkm1i0yez
— CeFaan Kim (@CeFaanKim) May 15, 2019